Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

20.07.2022

     Հուլիսի 19-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Այցի նպատակն էր հետևել մարզի մի շարք համայնքներում սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին։

     Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է Մ-2-Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 98․0-կմ 101․4 հատվածի /3․4 կմ/, ինչպես նաև Նորավանք վանական համալիր տանող 8․1 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։

     Այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է նաև Ռինդ բնակավայրում ֆուտբոլի դաշտի և փողոցային լուսավորության շինարարական աշխատանքներին, Աղավնաձոր բնակավայրի ներհամայնքային ճանապարհի 1 կմ հատվածի ասֆալտապատման և գազաֆիկացման ծրագրերին։

     Եղեգնաձոր համայքում նախարար Գնել Սանոսյանը և մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելել են շինհրապարակ և տեղում ծանոթացել Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի շինարարական աշխատանքներին, որը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի վերանորոգման և լուսավորման և Գետափ բնակավայրի 18-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։

    Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել համապատասխան ցուցումներ և hանձնարարականներ, ընդգծելով, որ անհրաժեշտ է ապահովել շինարարական աշխատանքների պատշաճ որակը և կառուցվող ենթակառուցվածքների հուսալիությունն ու անվտանգությունը։

    Նշենք, որ ընդհանուր առմամբ 2021թ․-ին սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 32 ծրագիր՝ 1,625,458 մլն ՀՀ դրամ արժողությամբ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 9,8 %-ով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37