Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին

19.07.2022

    Հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
 

     Այցի շրջանակում տեղի ունեցավ մարզում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) և պարտադիր հավաստագրման գործընթացին վերաբերող խորհրդակցություն, մարզի առողջապահական կազմակերպությունների տնօրենների, բուժաշխատողների և հավաստագրման գործընթացի պատասխանատուների մասնակցությամբ:

     Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը:

      Հանդիպման նպատակը բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) և պարտադիր հավաստագրման գործընթացի վերաբերյալ իրազեկումն էր։

      Հանդիպման ընթացքում բարձրացվեց մարզի առողջարանների բուժանձնակազմի, մարզական հաստատություններին կցված բուժքույրերի և երեխայի խնամքի արձակուրդում գտնվող բուժանձնակազմի պարտադիր հավաստագրման գործընթացին վերաբերող հարցեր:

      Ըստ կարգի՝ բուժաշխատողները պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման հավաստագրեր։ Պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին փուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ-ի հունվարի 1-ն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29