Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Իմ Հայաստան, իմ Վայոց ձոր> խորագիրը կրող մանկական երգչախմբային համերգ-փառատոն Վայոց ձորի մարզում

19.07.2022

     Հուլիսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը ներկա գտնվեց Նորավանք վանական համալիրում տեղի ունեցած մանկական երգչախմբային համերգ-փառատոնին։ Միջոցառմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Ատգեն Արմենյան հիմնադրամի տնօրեն Վան Արմենյանը, բարձրաստիճան այլ հյուրեր։

     <Իմ Հայաստան, իմ Վայոց ձոր> խորագիրը կրող միջոցառումը համախմբել էր մարզի Եղեգնաձոր, Մալիշկա, Աղնջաձոր, Քարագլուխ, Ելփին, Չիվա, Արենի և Խաչիկ բնակավայրերի ութ երգչախմբերի 140 երեխաների։ Երգչախմբերը հանդես եկան ինչպես առանձին, այնպես էլ միասնական կատարումներով, որոնք մեկտեղում էին ոչ միայն երեխաների մեկ տարվա աշխատանքը, այլ նաև այս ամենը հյուրերին լավագույնս ներկայացնելու պատրաստակամությունը։
Միջոցառումը սկսվեց հոգևոր երգերով, տեղի ունեցավ երեխաների և մասնակիցների օրհնության կարգ, այնուհետև սկսվեց համերգային մասը, որին մասնակցում էին նաև հրավիրված երգչախմբեր:

     Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, ներկաներին փոխանցելով մարզպետ Արարատ Գրիգորյանի ողջույնի խոսքը, շնորհակալություն հայտնեց երեխաներին գեղեցիկ կատարումների և վառ տպավորությունների համար, նշելով, որ շարունակելու են ուշադրությամբ և հպարտությամբ հետևել երեխաների աշխատանքին, և նրանց հետ միասին ուրախանալ նրանց ձեռքբերումներով և հաղթանակներով։
Ընդգծելով ծրագրի կարևորությունը ոչ միայն մարզի բնակավայրերի երեխաներին երաժշտություն և երգարվեստ սովորեցնելու գործում, այլև երիտասարդ սերնդին ազգային մշակույթի, ավանդույթների ու սովորույթների հանդեպ սիրո ոգով դաստիարակելու ուղղությամբ, Տ․ Պոլուդնիցինան շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր ներգրավված կողմերին ավանդույթները պահպանելու և Հայաստանի ազգային մշակույթը հանրահռչակելու գործում ունեցած այս կարևոր ներդրումի համար։

    Արդեն գրեթե մեկ տարի գործունեություն ծավալող մանկական երգչախմբերը ձևավորվել են Ատգեն Արմենյան հիմնադրամի և երգչախմբի ղեկավար Մարո Սիմոնյանի համատեղ ջանքերով։ Ծրագրի նպատակն է երեխաներին սովորեցնել կոմիտասյան, ազգային, հոգևոր, Հայաստանին նվիրված երգեր, ծանոթացնել խմբերգային արվեստին, նրանց մեջ արթնացնել սեր արվեստի այս ուղղության հանդեպ և սերմանել նրա կրողը լինելու կարևորության գիտակցություն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37