Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում> ծրագրի իրազեկման նպատակով hանդիպում Վայոց ձորի մարզպետարանում
15.07.2022
Հուլիսի 15-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է հանդիպում՝ <Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում> ծրագրի իրազեկման նպատակով։
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության <Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն> ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, <Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն> (CARD) հիմնադրամի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում կազմակերպության անասնաբուժության ու համարակալման բաժնի ներկայացուցիչները մարզպետարանի ոլորտի պատասխանատուներին, մարզի բնակավայրերի վարչական ղեկավարներին են ներկայացրել պետական աջակցությամբ իրականացվող համարակալման և հաշվառման ծրագրի կարևորությունը: Հանդիպման ընթացքում խոսվել է ծրագրի նշանակության ու դրանում համայնքների ներգրավվածության մասին։
Հարց ու պատասխանի միջոցով վեր են հանվել Վայոց ձորի մարզում ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքներում առկա խնդիրները և պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցության վերաբերյալ:
Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում առկա խոշոր եղջերավոր կենդանիներ գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, կենդանիների հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացման ու կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը։