Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը
14.07.2022
2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 13-ին Վայոց ձորի մարզից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը:
Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ներկաներին, բարի ճանապահ, անվտանգ ծառայություն և բարի տունդարձ մաղթեց նորակոչիկներին: Նրանց հորդորեց խստորեն պահպանել զինվորական ծառայության կարգ ու կանոնը և պատվով ու բարձր պատասխանատվությամբ ծառայել հայրենիքին: Ուժ ու եռանդ չխնայել հայրենի երկրի սահմանները պաշտպանելու և հայրենական օջախի խաղաղությունն ապահովելու գործում:
Օրհության խոսք ասաց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը:
Նորակոչիկներին բարեմաղթանքներ հղեց նաև ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը:
Խաղաղ ու անվտանգ ծառայություն հայոց բանակ պարտադիր զինվորական ծառայության մեկնած բոլոր նորակոչիկներին և զինվորներին: