Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այցելություն Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա
13.07.2022
Շարունակվում են այցելությունները մարզի ենթակայության տակ գտնվող առողջապահական կազմակերպություններ։ Հուլիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում էր Եղեգիս համայնքի Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիայում։
Այցի նպատակն էր ծանոթանալ բուժական միավորման գործունեությանը, քննարկել բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ոլորտում առկա հնարավորություններն ու խնդիրները և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ մարզի առողջապահական համակարգի շարունակական զարգացման հարցը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում, և հնարավորությունների սահմաններում բոլոր ջանքերն ուղղվելու են բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության մակարդակի բարելավման և հասանելիության ապահովման ուղղությամբ։
Ներկաների ուշադրությունը հրավիրվեց նաև սահմանափակումների թուլացմամբ և զբոսաշրջության սեզոնի ակտիվացմամբ պայմանավորված Covid 19 վարակման դեպքերի աճի վրա՝ ակնկալելով պատվաստումների կարևորության վերաբերյալ ազգաբնակչությանը իրազեկելու և պատվաստումների գործընթացի արդյունավետ իրականացման հարցում նրանց աջակցությունը։