Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայքի բուժմիավորումում բացվեց անհետաձգելի բուժօգնության կենտրոն
13.07.2022
Հուլիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի բուժական միավորումում բացվեց անհետաձգելի բուժօգնության կենտրոնը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովը, Վայք համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Ավագյանը, <ՎԻՎԱ> բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը, Վայքի բուժմիավորման տնօրեն Ռոբերտ Ասլանյանը և բուժաշխատողներ:
Ներկաները շրջեցին նորաբաց կենտրոնում, ծանոթացան ստեղծված պայմաններին:
Անհետաձգելի բուժօգնության կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչության ֆինանսավորմամբ:
Կահավորումն իրականցվել է <ՎԻՎԱ> Բարեգործական միավորում՝ <Բժիշկներ և կամավորներ Հայաստանից> հիմնադրամի կողմից:
Կենտրոնում տեղադրվել է 5 ֆունկցիոնալ մահճակալ, ինչպես նաև ժամանակակից բուժտեխնիկա և սարքավորումներ։