Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Արտաբույնք բնակավայրի բնակիչների հետ

13.07.2022

     Հուլիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի գլխավոր քարտուղարի և վարչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայր։

     Այցելությունը նպատակ էր հետապնդում տեղում ծանոթանալ բնակիչներին հուզող հարցերին և խնդիրներին, քննարկել դրանց հնարավոր լուծումները և կատարել համապատասխան մասնագիտական ուսումնասիորություններ։

     Հանդիպման ընթացքում Արտաբույնքի վարչական ղեկավարը զեկուցեց իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ, իսկ Եղեգիս համայնքի ղեկավարը ներկայացրեց համայնքների խոշորացումից հետո Արտաբույնքում կատարված ծրագրերի, նախագծերի և առաջիկա անելիքների մասին։

     Պատասխանելով բնակիչների կողմից բարձրաձայնված հարցերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկաների հետ քննարկեց առկա խնդիրների լուծմանը միտված աշխատանքները, հնարավոր լուծումները, իսկ մի շարք խնդրահարույց հարցերի տեղում ծանոթանալու նպատակով կատարեց շրջայց։

    Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև 2022-2023 թվականներին բնակավայրում սուբվենցիոն ծրագրերով նախատեսվող աշխատանքները, որի համաձայն վերանորոգվելու է գյուղի ոռոգման համակարգը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37