Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի հերթական նիստը

12.07.2022

    Օրերս Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:

     <Գենդերային հավասարության գաղափարի ընկալման աստիճանը հասարակության մեջ> հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության (ԸԿԵԻՊ) բաժնի պետ Աննա Խաչատրյանը:

      Օրակարգում ընդգրկված երկրորդ հարցը, որը վերաբերում էր գենդերային կարիքների բացահայտմանը, ներկայացրեց Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոհար Թադևոսյանը:

    Առաջին հարցի վերաբերյալ ներկայացվեց գենդերային հիմնախնդիրների լուծման նպատակով իրականացվող աշխատանքների թիրախային կետերը:

     Երկրորդ հարցի շրջանակում քննարկվեց վեր հանված գերզգայուն գենդերային խնդիրների լուծման նպատակով սուբվենցիոն ծրագրեր կազմելու առաջարկությունը:

     Ներկայացվեց նաև գենդերային հանձնաժողովի նախորդ նիստում բարձրացված հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքները:
Նիստի աշխատանքներին ներկա հանձնաժողովականներն իրենց կարծիքներն արտահայտեցին օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ, որոնց հիման վրա որոշում կայացվեց՝ ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. միջոցառումների ծրագրով նախատեսված անելիքների վերաբերյալ կազմել աշխատանքների իրականացման ժամանակացույց:

     Ամփոփելով նիստի աշխատանքները, հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթեց հանձնաժողովի անդամներին և նշեց, որ ժամանակացույցի կազմման գործում պետք է հաշվի առնել հանձնաժողովի բոլոր անդամների առաջարկությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37