Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2022 թվականի երկրորդ նիստը

08.07.2022

     2022թ. հուլիսի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2022 թվականի երկրորդ նիստը: Օրակարգում ներառված են  հետևյալ  հարցերը.


    1. 2022 թվականի առաջին կիսամյակում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները:
    Զեկուցող՝  մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական
զարգացման վարչության պետի
պարտականությունները կատարող Անահիտ Սարգսյան

    2. Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021-2022 թվականների սուբվենցիայի ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
      Զեկուցող՝ մարզպետարանի  զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյան

 

      Մարզխորհրդի նիստին հրավիրվել են ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների, ստորաբաժանումների և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

       Սկիզբը՝ ժամը՝ 11:00:

       Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37