Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցահասակ 70 երեխա մեկնեց ամառային ճամբար

06.07.2022

     <Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում> ամենամյա ծրագրով Վայոց ձորի մարզի համայնքների սոցիալական տարբեր խմբերի՝ զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 70 երեխա մեկնեց Հանքավանի <Հասմիկ> մանկական ճամբար:

       Երեխաներին ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը:

      Դպրոցական երեխաների անվտանգ ուղևորությունն ապահովելու նպատակով նրանց ուղեկցում էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության երեք աշխատակիցներ, ճանապարհային ոստիկանության ծառայողներ և բուժաշխատողներ:

    Դպրոցական երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ճամբարը գործելու է երկու հերթափոխով՝ 20-ական օրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37