Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

05.07.2022

      Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ:

     Սահմանադրությունը երկրի Մայր օրենքն է, անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկը, որում ներառված հայոց պետականության հիմնական սկզբունքները և համազգային նպատակները այսօր էլ հանդիսանում են մեր երկրի կայունության, բնականոն զարգացման ու ներքին համերաշխության ապահովման հիմնական երաշխավորները:

      Մայր օրենքում ամրագրված սկզբունքները կարևոր նշանակություն ունեն պետության կայացման և հասարակական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ուստի բոլորս պարտավոր ենք ապրել և գործել սահմանադրական սկզբունքներին համապատասխան՝ մեր ներդրումն ունենալով ժողովրդավարության կայացման գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37