Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաց դռների օր Եղեգնաձորի բժշկական կենտրոնում
04.07.2022
Հուլիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ Էրեբունի ԲԿ հետ համատեղ կազմակերպվել էր բաց դռների օր։
Բժիշկների թիմի ղեկավար, Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Արլետա Ազիզբեկյանը ներկայացրեց իրականացվող ծրագիրը, նպատակը, և շնորհակալություն հայտնեց Եղեգնաձորի ԲԿ-ին արդյունավետ համագործակցության համար, նշելով, որ միայն կողմերի համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնին մարզի բնակչությանը տրամադրվող բազմակողմանի աջակցության համար, հույս հայտելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ՝ համալրվելով նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի նպաստ մարզի բնակչության։
Եղեգնաձորի ԲԿ տնօրեն Կարեն Ասատրյանի ուղեկցությամբ մարզպետ Արարատ Գրիգորյանը շրջեց հիվանդանոցի տարածքով և տեղում ծանոթացավ աշխատանքների կազմակերպմանը։ Բաց դռների ընթացքում Վայոց ձորի ավելի քան 317 բնակիչ հնարավորություն ստացավ անցնել անվճար հետազոտություն և բժշկական խորհրդատվություն Էրեբունի ԲԿ լավագույն մասնագետների կողմից։ Ծրագրի նպատակն է քաղաքացիների ուշադրությունը հրավիրել ամենատարածված հիվանդությունների բուժման և կանխարգելման խնդիրների վրա։ Նույնքան կարևոր է հասկանալ կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը՝ բնակիչներին տարբեր տեսակի պոթոլոգիաներից պաշտպանելու համար։
Նշենք, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն համագործակցության շրջանակներում սույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Էրեբունի ԲԿ բժիշկները կայցելեն Եղեգնաձոր՝ տեղում մամմոգրաֆիկ հետազոտություններ իրականցնելու նպատակով։