Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

29.06.2022

     ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանին պարգևատրեց պատվոգրով՝ <ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման> ծրագրի իրազեկման արշավի նախապատրաստման և իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

     Շնորհակալություն հայտնելով աշխատանքային պարտականությունները արդյունավետ և բարեխիղճ կատարելու համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ սա լավագույն առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու տարիների ընթացքում նրա ներդրած ջանքերը։

     Շնորհակալություն ենք հայտնում Ցողիկ Բաբայանին արդյունավետ աշխատանքի և գործին անմնացորդ նվիրումի համար, և մաղթում ենք աշխատանքային հաջողություններով հպարտանալու բազմաթիվ նոր առիթներ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:03:56