Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ սեմինար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
23.06.2022
Հունիսի 22-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ սեմինար, որին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:
Մարզպետի տեղակալը մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում կարևորեց կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերը և հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից հետագա համագործակցության ու կազմակերպվելիք աշխատանքներին օժանդակելու պատրաստակամությունը:
Սեմինարին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, մարզի համայնքների, մարզում գործող բնապահպանական կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Բանախոսները ներկայացրին Հայաստանում կենսաբազմազանությունը պաhպանելու պատճառները, կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությանն առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաև ոլորտի կառավարման բարելավման վերաբերյալ առաջարկությունները:
Սեմինարն ամփոփվեց մասնակիցների կողմից Վայոց ձորի մարզում կենսաբազմազանությունը պաhպանելու վերաբերյալ բարձրացված հարցերի քննարկումով:
Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտի (SYKE) կողմից համատեղ, ԵՄ Թվինինգ ծրագրի աջակցությամբ Հայաստանում իրականացվող կենսաբազմազանության հզորացմանն ուղղված ծրագրի շրջանակներում: