Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2022 թվականի ամառային զորակոչը
21.06.2022
ՀՀ Վայոց ձորում հունիսի 15-ին մեկնարկեց 2022 թվականի ամառային զորակոչը:
Զորակոչի մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ և հոգևորականներ: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը նորակոչիկներին ուղղված ողջույնի խոսքում նշեց, որ հայրենիքին ծառայելը պատիվ ու հպարտություն է յուրաքանչյուր երիտասարդի համար, իսկ հայրենի երկրի սահմանները պաշտպանելը և հայրենական օջախների խաղաղությունն ապահովելը՝ սրբազան պարտք:
Մարզպետը բարի ճանապարհ, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ մաղթեց 2022 թվականի ամառային զորակոչի առաջին հավաքի մասնակիցներին և վստահություն հայտնեց, որ վայոցձորցի նորակոչիկները բարձր պատասխանատվությամբ կհամալրեն հայոց բանակի շարքերն ու փառքով կանցնեն պարտադիր զինվորական ծառայությունը, իսկ հայրենի օջախներ կվերադառնան ավելի կոփված և ուժեղացած:
Նորակոչիկներին ուղղված բարեմաղթանքներ հղեց նաև ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը:
Միջոցառմանը օրհության խոսք հնչեցրեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը:
Խաղաղ, անվտանգ ծառայություն ու բարի տունդարձ ենք մաղթում հայկական բանակ պարտադիր զինվորական ծառայության մեկնած բոլոր նորակոչիկներին: