Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա կապակցությամբ

21.06.2022

 Սիրելի՛ բուժաշխատողներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:

     Իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում Վայոց ձորի առողջապահական համակարգի ղեկավարներին և բոլոր աշխատակիցներին, մարզի բնակչության առողջության պահպանման գործում ցուցաբերած նվիրումի, ամենօրյա տքնաջան ու պատասխանատու աշխատանքի համար:

    Բուժաշխատողի գործունեությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև կյանքեր փրկելու և կյանք պարգևելու առաքելություն, պայմանավորված մասնագիտական խորը գիտելիքներով և հմտություններով: Բոլոր ժամանակներում ձեր դժվարին, բայցև պատվաբեր աշխատանքը միշտ բարձր է գնահատվել, արժանացել հարգանքի ու երախտագիտության: Սակայն հայրենիքի պաշտպանության ծանր պահերին՝ 44-օրյա պատերազմում, և կյանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում՝ համավարակի դեմ պայքարում, ձեր դրսևորած ինքնամոռաց ու անձնուրաց գործունեությունն արժանի է խոնարհումի:

    Վայոց ձորի առողջապահական համակարգի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգարժա՛ն վետերաններ, վերստին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ համբերություն, կամք ու վճռականություն, մեր ազգաբնակչության առողջության պահպանման դժվարագույն գործում: Թող ձեր նվիրական աշխատանքը միշտ պսակվի հաջողությամբ, ի շահ առողջ վայոցձորցու:

Առողջություն, սեր ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37