Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի վարձակալության մրցույթ

17.06.2022

       2022 թվականի հուլիսի 19-ին ժամը 11:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում (ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Շատին, փողոց 1, շենք 1) կկայանա մրցույթ` Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար 10 /տասը/ տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով.

  • կադաստրային ծածկագիր՝ 10-007-0127-0308, մակերեսը՝ 0.37095 հա,
  • մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 110 /մեկ հարյուր տաս/ տոկոսը,
  • մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2022 թվականի հուլիսի 13-ին, ժամը՝ 18:00-ին,
  • նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով,
  • քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով,
  • hողամասն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտը, անձնագրի պատճենը, մասնակցության վճարի անդորրագիրը:
Մասնակցության վճար՝ 10 000 դրամ։

  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37477672034 հեռախոսահամարին (Աննա Դանիելյան)

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:03:56