Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների տարեվերջյան հաշվետու համերգին

16.06.2022

      Հունիսի 14-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների 2021-2022 ուստարվա տարեվերջյան հաշվետու համերգը, որին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

     Համերգային ծրագրում ընդգրկված էին 2020-2021 ուսումնական տարում միջմարզային, հանրապետական և միջազգային տարբեր մրցույթ-փառատոններին մասնակացած և մրցանակների արժանացած սաների կատարումները: Նշենք, որ այս ուսումնական տարում դպրոցի 27 շնորհալի սաներ մասնակցել են տարբեր մրցույթների և արժանացել պատվավոր մրցանակների և պատվոգրերի:

    Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց և շնորհակալագրեր հանձնեց համերգային ծրագրի մասնակից բոլոր երեխաներին, նրանց ուսուցիչներին և դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանին` արձանագրած հաջողությունների և տարվա ընթացքում Վայոց ձորի մարզը լավագույնս ներկայացնելու համար: Մարզպետն իր ողջույնի խոսքում առանձնապես նշեց․

     <Սիրելի՛ աշակերտներ,
Մենք ուշադրությամբ և հպարտությամբ հետևում ենք ձեր հաղթանակներին, ուրախանում ենք բոլորիդ հետ միասին, երբ տեսնում ենք, որ տարբեր մրցույթ-փառատոններում դուք ցուցաբերում եք լավագույն արդյունքներ և վերադառնում եք՝ արժանանալով պատվավոր մրցանակային տեղերի՝ լավագույնս ներկայացնելով Վայոց ձորի մարզը։

     Այս ամենը իհարկե հնարավոր չէր լինի առանց դպրոցի իրական հարստության՝ փորձառու ուսուցչական անձնակազմի, ովքեր անում են հնարավոր ամեն ինչ՝ երեխաների մեջ ձևավորելով ու զարգացնելով արվետսի նկատմամբ սեր և հարգանք...

     Ձեր նվիրումի շնորհիվ յուրաքանչյուր մասնակից այսօր հեռանում է անմոռանալի հուշերով և վառ տպավորություններով: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, ստեղծագործական նոր բացահայտումներ և խաղաղություն, որպեսզի բոլորս միասին կարողանանք դեռ երկար տարիներ վայելել ձեր աշխատանքը և ականտես լինենք նոր ձեռքբերումների>:

     Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը կոլեկտիվի կողմից մարզպետ Արարատ Գրիգորյանին շնորհակալագիր հանձնեց՝ ի երախտագիտություն դպրոցի գործունեությանը մշտապես աջակցելու և ցուցաբերած հոգատարության համար: Հաշվետու համերգն ավարտվեց դպրոցի տնօրենի գեղեցիկ կատարումով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:03:56