Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առևտրատնտեսական ոլորտում համագործակցություն Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև

15.06.2022

     ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև երկխոսության կարևորագույն ուղղություններից էր առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր նախաձեռնություններով համալրելու անհրաժեշտությունը։

     Այդ նպատակով այցի շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես-հյուրասիրություն, որտեղ ներկայացված էին մարզի՝ արտահանման պոտենցիալ ունեցող մի շարք ընկերությունների արտադրությունը, ինչպիսիք են՝ Գետափի գինու գործարանը (<Վեդի Ալկո>), Frunze Estate Winery, Արենի գինու գործարանը, <Արենի Վայն>, <Գոլդեն Գոութ>, <Կոստանյան> բնական հյութերի, <Փունջ> պահածոների, <Մեգա Արարատ> թեյերի և այլ ընկերություններ։

     Հաջորդիվ հյուրերն այցելեցին նաև Ջերմուկ քաղաքի այցեքարտը հանդիսացող հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող <ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ> ընկերություն: Հանքային ջրի գործարանում նրանք ծանոթացան ընկերության պատմությանը, արտադրության և արտահանման ներուժին, ինչպես նաև շշալցման գործընթացին, որն իրականացվում է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան։

     Այցի ընթացքում գործընկեր Արխանգելսկի մարզից ժամանած պատվիրակությունը համտեսեց նաև Ջերմուկի բուժիչ հանքային ջուրը՝ այցելելով ըմպելասրահ։ Հյուրերին ներկայացվեց բնական հանքային ջրի բուժիչ հատկություններն ու բաղադրությունը, որի շնորհիվ Ջերմուկը հայտնի է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև միջազգային հարթակում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 15:54:15