Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը
14.06.2022
Հունիսի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցույունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Նիստին մասնակցում էին նաև <Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի> հիմնադիր անդամներ <Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ> հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը և <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ> ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը:
Մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց օրակարգը, որը առաջարկվել էր Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից, և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Բանախոսները ներկայացրին <Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի> կառուցվածքը, նպատակը, հաշմանդամներին մատուցվող ծառայությունները, այդ թվում անվճար իրավաբանական խորհրդատվության և փաստաբանական ծառայության մատուցում:
Ներկայացվեց նաև կոալիցիայի <Դեպի ներառական Հայաստան> ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող և իրականացվելիք միջոցառումները:
Հանձնաժողովի անդամները ներկաների հետ կիսվեցին իրենց փորձով և հաշմանդամների իրավունքներին վերաբերող ու այդ իրավական դաշտը կարգավորող ակտերի վերաբերյալ հարցեր ուղղեցին կոալիցիայի անդամներին:
Ամփոփելով հանդիպումը, հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզային հանձնաժողովի պատրաստակամությունը՝ կոալիցիայի հետ հետագա համագործակցության վերաբերյալ և հաջողություններ մաղթեց կոալիցիային՝ հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցելու նպատակով նորանոր ծրագրեր մշակելու կարևոր առաքելության մեջ: