Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեվերջյան հաշվետու համերգ և նկարների ցուցահանդես Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում

10.06.2022

    Հունիսի 8-ին Վայքի Խաչատուր Ներսիսյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ 2021-2022 ուստարվա հաշվետու համերգը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Վայք համայնքի, մշակութային, կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ծնողների և Վայք քաղաքի արվեստասեր բնակիչների մասնակցությամբ:

     Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Հասմիկ Առաքելյանը: Համերգային ծրագիրը բացվեց դպրոցի մանկական երգչախմբի գեղեցիկ կատարումներով: Այնուհետ սաների կատարմամբ հնչեցին հայ և ատասահմանյան կոմպոզիտորների վոկալ և գործիքային ստեղծագործություններ:
Համերգային ծրագրի մասնակիցներին և ներկաներին ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը և Վայք համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Ավագյանը:

    Տեղեկացնենք, որ արվեստի դպրոցի սաներն այս ուստարում մասնակցել են հանրապետական և միջազգային մրցույթների, որոնց նվաճած պատվոգրերն ու մեդալները հանդիսավորությամբ սաներին հանձնեց դպրոցի տնօրեն Հասմիկ Առաքելյանը: Իսկ միավորված Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի անունից նրա առաջին տեղակալ Հայկ Ավագյանը շնորհակալագրեր և նվերներ հանձնեց համերգային ծրագրի բոլոր մասնակիցներին:

     Միջոցառումն ավարտվեց արվեստի դպրոցի նկարչության բաժնի սաների աշխատանքների նախորդ օրը բացված տարեվերջյան հաշվետու ցուցահանդես այցելությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:03:56