Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի երաժշտական և արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ համերգ <Քույր դպրոցներ> ծրագրի շրջանակում

08.06.2022

     ՀՀ մայրաքաղաք Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության <Քույր դպրոցներ> ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երաժշտական, Վայքի ԽաչատուրՆերսիսյանի անվան արվեստի և Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցների սաները հունիսի 6-ին համերգային ծրագրով հյուրընկալվեցին Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում:


      Մինչ ելույթները հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա կապակցությամբ Վայոց ձորի պատվիրակությունը նախ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհել մեծանուն կոմպոզիտորի շիրմին: Այնուհետև շրջայց է կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ ծանոթանալով թանգարանի բովանդակությանը:


   Կոմիտասի անվան պանթեոնում երաժշտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ողջունել է <Քույր դպրոցներ> ծրագրի մասնակիցներին, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ մաղթել մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաներին ու մանկավարժներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:03:56