Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

03.06.2022

  Սիրելի՛ շրջանավարտներ, ուսուցիչներ և ծնողներ,
Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները՝ բոլորիդ համար կարևոր այս գեղեցիկ տոնի՝ Վերջին զանգի կապակցությամբ:

     Այսօր ավարտական դասարանների աշակերտները վերջին անգամ են նստում դպրոցական նստարանին, շնորհակալության ու հրաժեշտի խոսքեր ասում սիրելի ուսուցիչներին, հարազատ կրթօջախին և մուտք գործում կյանքի հասուն երիտասարդության ժամանակաշրջան:

    Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ մաղթում եմ համարձակություն, նախաձեռնողականություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Սիրելինե՛րս, համարձակորեն գնացեք ձեր երազանքների հետևից: Բայց ուր էլ որ գնանք, ինչ էլ որ դառնաք, ջանացեք լինել լավագույնը և փորձեք նոր ձեռք բերած մասնագիտական գիտելիքներով ու փորձով նպաստել ձեր ընտանիքի ու համայնքի, մեր մարզի և Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման գործընթացին: Եթե հավատաք ձեր ուժերին, ամեն ինչ կհաջողեք և որպես մեր երկրի ապագա տերեր, կարող եք հաջորդ սերունդներին ժառանգել ավելի հզոր ու խաղաղ հայրենիք:

    Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալ եմ մատաղ սերնդին կրթելու ու դաստիարակելու դժվարին, բայցև շնորհակալ գործում ձեր քրտնաջան աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար:

   Հարգելի՛ ծնողներ, մաղթում եմ, որ մեր շրջանավարտները կարողանան արդարացնել բոլորիս սպասումները և իրականություն դարձնեն իրենց հետ կապված Ձեր նվիրական երազանքները, որի համար դուք ջանք չեք խնայել դեռևս նրանց առաջին դասարան հաճախելու պահից:

    Սիրելի՛ շրջանավարտներ, ողջ կյանքում ձեզ ուղեկցելու են դպրոցական վերջին զանգի ղողանջները, ձեր սիրելի ուսուցիչների, ծնողների բարեմաղթանքները, ձեզ հաղորդելով նոր գիտելիքներ ձեռք բերելու, հաջողություններ գրանցելու, նորանոր բարձունքներ նվաճելու ուժ ու հաստատակամություն:

Բարի երթ  ու խաղաղ երկինք ձեզ, սիրելինե՛րս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37