Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի այցը Վայոց ձորի մարզ

02.06.2022

     Հունիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Անն Լույոյի հետ։
     
     Հանդիպման ընթացքում Վայոց ձորի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը ընդգծեցին երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների կարևորությունը՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու այդ բարեկամության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:
 
     Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ շեշտվեցին գինեգործության, զբոսաշրջության, կրթության և մշակութային-հումանիտար ոլորտները:
 
     Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ Վայոց ձորի մարզը մշտապես բարձր է գնահատել երկու ժողովուրդների միջև բարեկամությունը՝ իր միջտարածաշրջանային փոխգործակցության շրջանակներում կարևոր դեր հատկացնելով Ֆրանսիայի հետ համագործակցությանը, ինչի մասին վկայում է դեռևս 1997թ․-ից հաստատված ապակենտրոնացված համագործակցությունը։
 
     Հանդիպման շրջանակներում կողմերն այցելեցին նաև Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ֆրանսերեն ստեղծագործությունների, երգի և պարի կատարումներով հյուրերին դիմավորեցին դպրոցի սաները, ինչը ևս մեկ անգամ հավաստեց համագործակցության շրջանակներում կրթության և մշակույթի ոլորտում արձանագրված հաջողությունները։
 
     Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ Ֆրանսիայի դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր խոստումնալից հնարավորությունների հիմք և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։
 
     Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 1997թ․-ից Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը և Սան Ռաֆայել դեպարտամենտի համանուն քաղաքը հանդիսանում են քույր քաղաքներ։ Հետագայում համագործակցություն է հաստատվել Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի և Բուշ դյու Ռոն դեպարտամենտի Տրե համայնքի միջև, իսկ 2017թ․ Արենի համայնքի Արենի բնակավայրը բարեկամության հուշագիր է կնքել Վար դեպարտամենտի Բանդոլ համայնքի հետ։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 16:21:20