Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2022

    Սիրելի՛ վայոցձորցիներ,
    Ընդունեք ջերմ ու անկեղծ շնորհավորանքներս՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Մանկությունը յուրաքանչյուր մարդու համար ամենաերջանիկ և ուրախ տարիներն են՝ լեցուն քնքնշությամբ, հոգատարությամբ, բարությամբ ու գեղեցիկ հիշողություններով: Այդ հիշողությունները մշտապես ուղեկցում են մեզ և շատ կարևոր նշանակություն են ունենում ողջ կյանքի համար:

    Ինչպիսին կլինի մեր սերունդների կյանքը՝ պատանեկությունն ու ապագան, մեծապես պայմանավորված է մեր՝ ծնողներիս վերաբերմունքով, որովհետև բոլոր երեխաները կարիք ունեն հոգատարության, սիրո, դաստիարակության և կրթության: Իհարկե, այդ ամենն ապահովելու համար մեր պետությունն ու հասարակությունը անում է առավելագույնը: Բայց որոշիչ դերն այս հարցում պատկանում է ընտանիքին, որտեղ ձևավորվում են երեխայի բնավորությունը, հոգեկան և ֆիզիկական առողջությունը: Երեխաների կյանքում կարևոր դերակատարություն ունեն նաև մեծահասակները՝ տատիկներն ու պապիկները, որոնց խորհուրդներն օգնում են զերծ մնալ տարատեսակ վտանգներից, իսկ նրանց հետ շփումները երեխաներին պարգևում են անհոգ ու երջանիկ պահեր:

    Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն երեխաների խնամքի, կրթության ու դաստիարակության գործում և ջանք ու եռանդ չեն խնայում աճող սերնդի համար ապահով ու խաղաղ ապրելու և ներդաշնակ միջավայրում հասակ առնելու պայմաններ ապահովելու գործում:

   Սիրելի՛ ծնողներ, միմյանց նկատմամբ հոգատարություն, երջանկություն, բարեկեցություն ու միություն եմ մաղթում ձեր ընտանիքներին:
Թո՛ղ, կարողանաք միշտ սեր և ուրախություն պարգևել ձեր երեխաներին:

Աստված պահապան բոլորիս ընտանիքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:03:56