Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրապետության տոնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ Վայոց ձորի մարզային գրադարանում

30.05.2022

     Մայիսի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Հանրապետության տոնի շրջանակում Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպված <Եվ հավատում եմ, որ կգա մի օր, հայը կլինի բոլորից հզոր> խորագիրը կրող գրական-երաժշտական ցերեկույթին:

     Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետ Արսեն Խաչատրյանը, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը:

      Դպրոցականները հայրենասիրական երգերի, բանաստեղծությունների, պատվիրանների պարային և գործիքային կատարումներով ներկայացրին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման պատմությունը, հանրապետության կայանալու գործընթացի երախտավորներին:

     Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանն առանձնապես նշեց,- <1918թ. Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերը բեկումնային դարձան հայոց հաղթական պատմության կերտման ճանապարհին:
Մայիսյան հերոսամարտերը փրկեցին հայոց երկիրը կործանումից, իսկ հայ ժողովրդին հաղորդեցին հույս և վստահություն սեփական ուժերի և ապագայի նկատմամբ։
Մեր ժողովրդի միասնականության և անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ և ինքնիշխան պետականություն ունենալու հայոց դարավոր իղձը>:
      Մարզպետը ցերեկույթի մասնակից դպրոցականներին հորդորեց միշտ լինել կրթության առաջամարտիկներ և ակտիվ ու պարտաճանաչ գործունեությամբ կերտել սեփական կյանքի ուղին և մեր երկրի ապագան:

      Մասնակիցներին ողջունեց նաև Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը:
Միջոցառման ամփոփման խոսքում Արփինե Ավագյանը նշեց, որ ցերեկույթն իրականացվել է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ-ա դասարանի աշակերտների ուժերով (դասղեկ՝ Կարինե Մովսիսյան):

    Միջոցառումից հետո մարզպետ Արարատ Գրիգորյանը գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանի ուղեկցությամբ այցելեց նոր նստապարկերով կահավորված ընթերցասրահ, զրուցեց պատանի ընթերցողների հետ և ծանոթացավ ընթերցասրահում ստեղծված  պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37