Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2022

Սիրելի՛ վայոցձորցիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ:

Անկախության տոնը յուրահատուկ իմաստ ու խորհուրդ ունի բոլորիս համար, քանզի 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումով իրականություն դարձավ հայոց անկախ պետականությունը վերականգնելու մեր ժողովրդի դարավոր երազանքը: Պետականության վեցդարյա կորստից հետո հայ ազգը կրկին վերագտավ իր տեղն աշխարհում:

Հայաստանի առաջին Հանրապետությունում ստեղծված պետական ինստիտուների հիմքի վրա հետագայում կազմավորվեցին Հայաստանի երկրորդ և երրորդ Հանրապետությունները:

Այսօր մենք պարտավոր ենք պահել ու պահպանել մեր հայրենիքը, հայրենանվեր աշխատանքով նպաստել մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը և այն առավել հզորացած փոխանցել գալիք սերունդներին:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ հարատև խաղաղություն իշխի Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա ապրել ու արարել իր սիրելի հայրենիքում՝ սերունդների համար ապահովելով անհոգ ու երջանիկ կյանք:

Սիրելինե՛րս, ապրեցե՛ք խաղաղությամբ և Աստծո օրհնությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26