Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է հողամասերի աճուրդ-վաճառքի մասին
24.05.2022
Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին:
Լոտ N 1- գյուղատնտեսական գործունեության համար,
հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ,
կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0415-0013,
մակերեսը՝ 1,8881 հա,
մեկնարկային գինը՝ 150 000 դրամ:
Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ:
Աճուրդի մասնակցության վճարը 20 000 դրամ է, որը անկախ աճուրդի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 50%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Աճուրդի դրված հողամասի աճուրդի քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճենը (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը:
Աճուրդի կանոնակարգին, պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքներին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմաններին ծանոթանալու համար կարելի է զանգահարել +37428721217 կամ +37460747077 հեռախոսահամարներով:
Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդը կկայանա 2022 թվականի հունիսի 27-ին ժամը 10.00-ին, համայնքապետարանում՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: