Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցեց <Թանգարանների ուժը> խորագիրը կրող միջոցառմանը

23.05.2022

     Մայիսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ներկա գտնվեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կազմակերպված միջոցառմանը: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Դավիթ Սարգսյանը նշեց, որ ուրախ է ներկա գտնվել և բոլորի հետ միասին կիսել թանգարանների միջազգային օրվան նվիրված այս գեղեցիկ ու հիշարժան պահերը, որտեղ մեկտեղվել են պատմությունն ու ներկան, գիտությունը և արվեստը․
<Թանգարանային ոլորտի սիրելի ներկայացուցիչներ, եթե թանգարանը պատմության իրական գանձարան է, ապա Ձեզ է վերապահված այդ պատմությունը և անգնահատելի ժառանգությունը շոշափելու և հետագա սերունդներին փոխանցելու իրավասությունը։ Ձեր ստեղծագործ և նվիրված աշխատանքի և գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ Վայոց ձորն ունի եզակի թանգարանային հավաքածուներ, որոնք մենք իրավամբ համարում ենք մեր հպարտությունը և համազգային ժառանգությունը>։

     Միջոցառման շրջանակներում ներկաները նախ շրջեցին բացօթյա ցուցասրահում՝ գնահատելով ցուցադրվող գեղանկարները, ապա Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների կողմից ներկայացվեց <Թանգարանների ուժը> խորագրով զեկույց-քննարկում՝ նվիրված Վայոց ձորում գործող Եղեգնաձորի երկրագիտական, Մոմիկ ճարտարապետի անվան և <Գլաձորի համալսարան> պատմամշակութային արգելոց թանգարաններին:

     Զեկույց-քննարկումից հետո համերգային ծրագրով հանդես եկավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը: Համույթի նվագակցությամբ հայրենասիրական երգի կատարումով հանդես եկավ փոքրիկ մենակատար Վարդան Վարդանյանը:

    Միջոցառման ավարտին ակտիվ մասնակիցներին տրվեցին պատվոգրեր։

     Իրավամբ, թանգարանը հանդիսանում է պետության և ժողովրդի մշակութային կարևորագույն արժեք։ Այն անցյալի շտեմարան է, որն իր մեջ պարունակում է մեր երկրի և նրա բնակիչների պամությունը, և յուրօրինակ դպրոց, որտեղ ձեզ կպատմեն այդ պատմության, գաղտնիքների, մոռացված իրադարձությունների և քիչ հայտնի փաստերի մասին: Թանգարանային ոլորտի սիրելի աշխատակիցներ, թող ձեր սրահները համալրվեն նոր ու հետաքրքիր բազմաթիվ ցուցանմուշներով, որոնք միշտ կուրախացնեն ու կհիացնեն մեզ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37