Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հակակարկտային կայանների շահագործման թեմայով դասընթաց Վայոց ձորի մարզում
19.05.2022
Սույն թվականի մայիսի 18-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հակակարկտային կայանների շահագործման թեմայով դասընթաց, որը միտված էր բարձրացնել այդ ուղղությամբ տեսական և գործնական գիտելիքները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում կարևորեց հակակարկտային կայանների պահպանման և շահագործման դերը մարզում բնական աղետների կանխարգելման և գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման գործում:
Դասընթացը կազմակերպվել էր <Բարվա> ինովացիոն կենտրոնի մասնագետների կողմից՝ համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարների, գյուղատնտեսների և հակակարկտային կայանների շահագործման պատասխանատու անձանց համար:
Տեսական դասընթացի ավարտից հետո կազմակերպիչներն ու մասնակիցներն այցելեցին Եղեգնաձորի <Փորձադաշտ> հանդամաս, որտեղ կազմակերպվեց կայանի գործնական կիրարկման աշխատանքներ: