Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

5-ամյա նկարչուհի Մարիա Արամիի ցուցահանդեսը Վայոց ձորի մարզում

18.05.2022

   Մայիսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց 5-ամյա տաղանդաշատ նկարչուհի Մարիա Արամի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը։

   500 ստեղծագործությունների հեղինակ փոքրիկը սկսել է նկարել դեռ երկու տարեկանից, և արդեն իսկ հասցրել է գրավել շատերի սրտերը՝ իր աշխատանքներով մրցանակային տեղեր զբաղեցնելով մի շարք միջազգային մրցույթներում։

   Շնորհավորելով Մարիային ցուցահանդեսի բացման առթիվ, մարզպետ Արարատ Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ ապագայում Վայոց ձորի փոքրիկ նկարչուհու հաջողությունների մասին դեռ շատ ենք լսելու, ինչի վառ ապացույցն է այսօրվա ցուցահանդեսը։

   Ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցում, ներկա էին ինչպես մարզի մշակույթի և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, այնպես էլ Մարիայի ընկերները, ովքեր եկել էին ոգևորելու և շնորհավորելու առաջին ցուցահանդեսի կապակցությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37