Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում կայացավ շտաբային ուսումնավարժություն
18.05.2022
Սույն թվականի մայիսի 18-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՀ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանի ղեկավարությամբ անցկացվեց շտաբային ուսումնավարժություն:
Ուսումնավարժությունն անցկացվեց <Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված <Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը սողանքի դեպքում> թեմայով:
Մասնակիցում էին Վայոց ձորի մարզպետարանի, մարզային ծառայությունների, ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության, մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի, մարզի տարահանման հանձնաժողովի ղեկավարները և աշխատակիցներ, Չիվա և Ռինդ բնակավայրերի վարչական ղեկավարները: