Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2-րդ մրցանակային հորիզոնական <ՀՀ վարչապետի գավաթ> սիրողական խճուղավազքի մրցաշարում

16.05.2022

Սիրելի՛ վայոցձորցիներ

   Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն թվականի մայիսի 14-ին կայացած <ՀՀ վարչապետի գավաթ> դպրոցականների թիմային սիրողական խճուղավազքի մրցաշարում Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտները լավագույնս են ներկայացրել Վայոց ձորի մարզը՝ հանրապետությունում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին` ցանկանալով նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

   Մրցաշարը, որին մասնակցում էր 12 թիմ Հանրապետության բոլոր մարզերից, Արցախից և Երևանից, տեղի ունեցավ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին:

  Առաջին տեղը զբաղեցրեց Սյունիքի մարզի 9-րդ ավագ դպրոցը, երկրորդը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմն է, եռյակը եզրափակեց Լոռու մարզի 5-րդ ավագ դպրոցը:

   Պարգևատրման արարողությունը կատարեցին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Առողջապետության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45