Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

15.05.2022


Սիրելի վայոցձորցինե՛ր,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:

   Ընտանիքն ամենատաք ու ջերմ անկյունն է, որտեղ մենք գտնում ենք մեր հանգիստը, կտրվում ամենօրյա հոգսերից, նոր ու դրական լիցքեր ստանում, որոնք օգնում են մեզ յուրաքանչյուր բացվող օր նոր ոգևորությամբ սկսել և շարունակել կյանքի կոչել մեր ծրագրերն ու անելիքները: Ընտանիքն է յուրաքանչյուրիս հիմնական հենարանը, ազգային և համամարդկային արժեքների կրողն ու պահպանողը, հասարակության զարգացման հենքը:

   Հայաստանի Հանրապետությունում ընտանիքը գտնվում է պետության հովանավորության և ամենօրյա պաշտպանության ներքո, իսկ պետական քաղաքականությունն ուղղված է նրա ամրացմանն ու բարեկեցության ապահովմանը, քանի որ ամուր և բարեկեցիկ ընտանիքն է հզոր պետականության ամենակարևոր երաշխիքը:

   Սիրելի հայրենակիցնե՛ր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:
   Ձեր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն, բարօրություն, խաղաղություն և անհոգ օրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58