Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման> ծրագրի շուրջ հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

12.05.2022

     Օրերս Վայոց ձորի մարզպետարանի դահլիճում կայացավ հանդիպում <ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման` ի նպաստ Հայաստանի զարգացման> ծրագրի աշխատանքային թիմի հետ, ովքեր շահառուներին ներկայացրեցին ծրագրի նպատակը և բովանդակությունը:

    Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

    Համապատասխան փուլերը հաջողությամբ ավարտելուն պես ծրագրի շահառուները կունենան իրենց սեփական ներդրման գումարին հավասար չափով դրամաշնորհ ստանալու հնարավորություն:

    Ով կարող է դիմել

  •  Ներկա պահին միգրանտ (այդ թվում՝ աշխատանքային) հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս (ցանկացած երկրում):
  •  Վերադարձած միգրանտներ՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք Հայաստան են վերադարձել վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած երկրում) գտնվելուց հետո:
  •  Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամներ (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ). ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջը չի տարածվում ընտանիքի այն անդմաների վրա, որոնք օրինական հիմքերով մշտապես բնակվում են ՀՀ-ում:

     Ծրագրի շրջանակում սկսնակ բիզնես է համարվում այն բիզնեսը, որի հիմնադրումից (գրանցումից) անցել է ոչ ավել, քան երեք տարի: Ուստի շահառու կարող են դառնալ ինչպես սկսնակ ձեռնարկատերերն, այդպես էլ արդեն որոշ ժամանակ գործող բիզնեսները:
Դրամաշնորհի չափը` 2.000 - 10.000 եվրո։

     Հայտերի ընդունման ժամկետն է մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը:

     Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հղումով տեղադրված հայտադիմումը https://shorturl.at/mvTY9

     Ծրագիրը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ բացառությամբ ք. Երևանի։ Իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից:
Ծրագրի տևողությունը՝ 48 ամիս (2020 – 2024թթ.)։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34