Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օ․ Հենրիի <Ամերիկյան պատմություններ> գրքի շնորհանդես

10.05.2022

     Մայիսի 7-ին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ներկա գտնվեց Պարույր Սևակի տուն-թանգարանում <Մաշտոց> հրատարակչության կողմից Օ․ Հենրիի <Ամերիկյան պատմություններ> գրքի շնորհանդեսին։

     Իր ողջույնի խոսքում մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ընդգծեց նախագծի և կատարված աշխատանքների կարևորությունը, նշելով, որ այն կրկնակի ձեռքբերում է մարզի համար, քանի որ հայ ընթերցողին է ներկայացնում անվանի հեղինակի աշխատանքները, որոնք մինչ այդ հայերենով շատ քիչ են թարգմանվել, և երկրորդ, գիրքը թարգմանվել է Վայոց ձորի շնորհալի բանասերների և բազմալեզու թարգմանիչների խմբի կողմից, ովքեր միավորվելով ընդհանուր գաղափարի շուրջ, հայ ընթերցողին են ներկայացրել <Մաշտոց> հրատարակչությունը։

     Գրքի ստեղծման պատմության, թարգմանչական գործի մասին խոսելու պարտավորությունը ստանձնել էր Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն, <Մաշտոց> հրատարակչության անգլերեն բաժնի գլխավոր խմբագիր Սևակ Ղազարյանը։ Պարոն Ղազարյանն իր խոսքում նշեց թարգմանական գործի կարևորության, ինչպես նաև նախագծի աննախադեպ մասշտաբի մասին։ Նրա համոզմամբ՝ հրատարակչության թարգմանիչները մեծագույն պատրաստակամությամբ են ընդունում բոլոր մարտահրավերները։

     Թարգմանչական գործում իրական հաջողություն է համարվում, երբ թարգմանությունը գերազանցում է բնօրինակը։ Մաղթում ենք <Մաշտոց> հրատարակչությանը նմանօրինակ բազմաթիվ հաջողություններ, նույն ոգով և ջանասիրությամբ շարունակել համաշխարհային գրավոր ժառանգությունը հանրայնացնելու առաքելությունը՝ գրավելով նորանոր լսարաններ ու բարձունքներ և Վայոց ձորի համար ստեղծելով հպարտանալու բազմաթիվ նոր առիթներ։

    Վստահ ենք, որ պատմվածաշարը կդառնա հայ ընթերցողի գրասեղանի անբաժան մասը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:03:56