Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի գործարարները ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են մեդալներով
06.05.2022
Մայիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել էր մարզի մի շարք գործարարների, ովքեր Արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար խրախուսվելու նպատակով ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են մեդալներով։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը, գործարարներին հանձնելով մեդալները, շնորհակալություն հայտնեց երկրի համար դժվարին պահին պետության և ժողովրդի կողքին կանգնելու համար։
ՀՀ Վայոց ձորի մարզում պարգևատրված գործարարներն են՝
<Գարեգին Նժդեհ> մեդալով՝
<Նորիկ Հակոբջանյան> ԱՁ տնօրեն Նորիկ Ռաֆիկի Հակոբջանյան
<Գրիգոր Ղազարյան> ԱՁ տնօրեն Գրիգոր Հրաչի Ղազարյան
<Վազգեն Սարգսյան> մեդալով՝
Գործարար Գարիկ Արտուշի Հակոբյան
<Նելսոն Ստեփանյան> մեդալով՝
<Հայկ և Ռազմիկ եղբայրներ> ՍՊԸ տնօրեն Ռաֆիկ Ռազմիկի Կարապետյան
<Մուշեղ Ներսիսյան > ԱՁ տնօրեն Մուշեղ Գագիկի Ներսիսյան
<Ծովակալ Իսակովի > մեդալով՝
Գործարար Սամվել Վարդգեսի Իսախանյան