Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ

01.05.2022

   Սիրելի՛ վայոցձորցիներ,

   Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։

   Գարնանային այս օրը երկար տարիներ եղել է բոլոր սերունդների սիրելի և իրապես ազգային տոներից մեկը։ Մայիսի 1-ը նրանց տոնն է, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով բարեկեցություն են ստեղծում իրենց տան, ընտանիքի, հայրենիքի համար։

   Սիրելի՛ հայրենակիցներ, ստեղծագործ և բարեխիղճ աշխատանքը եղել ու մնում է յուրաքանչյուր մարդու և հասարակության գոյության ու զարգացման գրավականը, և միայն միահամուռ ուժերով ու նվիրված աշխատանքի շնորհիվ է հնարավոր կերտել մեր երկրի պայծառ ապագան։

   Թող մայիսի 1-ը նոր խթան հանդիսանա ձեր առջև ուղենշված նպատակների իրականացման և նորանոր ձեռքբերումների ու նվաճումների համար։

   Շնորհավոր Մայիսի 1:

   Խաղաղ և ստեղծարար աշխատանք բոլորիս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26