Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը
30.04.2022
Վայոց ձորի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել նաև Վայոց ձորի մարզպետարանի ողջ անձնակազմը։
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Վայոց ձորի մարզում իրականացվել են սանիտարական մաքրման, աղբահեռացման և տարածքների բարեկարգման աշխատանքներ։
Աշխատանքներին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանը, տարածքային ինքնակառավարման մարմինները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական և մշակութային հաստատությունները, առողջապահական կառույցները։
Ընդհանուր առմամբ համապետական շաբաթօրյակի շրջանակներում ընդգրկավծ էր 2348 մարդ և 46 տեխնիկա։
Աշխատանքների շնորհիվ մաքրվեցին միջպետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհները, բակերը, հանրային նշանակության վայրերը, մշակութային կոթողների և տեսարժան վայրերի հարակից տարածքները։