Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոսկե մեդալ Սպարտակիադա մարզական միջոցառման բազկամարտի մրցույթում

29.04.2022

     Ապրիլի 28-ին Վայոց ձորի հավաքականը մասնակցեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում իրականացվող <Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպարտակիադա> միջոցառման բազկամարտի մրցույթին։

     Հպարտությամբ կարող ենք նշել, որ Վայոց ձորի մարզի հավաքականը մրցույթում լավագույնս ներկայացրել է մարզը՝ նվաճելով մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ։

     60 կգ քաշային կարգում Ոսկե մեդալի, գավաթի և 1-ին կարգի հավաստագրի է արժանացել Եղեգնաձորի ավագ դպրոցի XII դասարանի աշակերտուհի Քրիստինե Հովհաննիսյանը։

     55 կգ քաշային կարգում Բրոնզե մեդալի, գավաթի և 3-րդ կարգի հավաստագրի է արժանացել Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի VIII դասարանի աշակերտուհի Ջուլիանա Ավետիսյանը։

     Մրցմանը հաղթող ճանաչված մասնակիցների մեդալների հանձման պատիվը տրվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Աղասի Հովհաննիսյանին։

     Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում մեր մեդալակիրներին և բոլոր մասնակիցներին մարզը լավագույնս ներկայացնելու համար՝ մաղթելով իրենց ճանապարհին արձանագրել նորանոր նվաճումներ և հաղթանակներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05