Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Քաղցր տուն> անվանումով նախագծի համաֆինանսավորման մրցույթ Վայոց ձորի մարզում
29.04.2022
Սիրելի՛ վայոցձորցիներ
ՄԱԶԾ Կայուն համայնքներ ծրագիրը հայտարարում է նոր, շատ հետաքրքիր <Քաղցր տուն> անվանումով նախագծի համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գործող տնային տնտեսությունների աջակցմանը, վերազինմանը և տնտեսական ակտիվության մեծացմանը:
<Քաղցր տուն>-ը իրենից ներկայացնում է գյուղական բնակավայրում մշտական բնակեցված առանձնատանը սննդամթերքի երեք ուղղությունների` մուրաբանների, չրերի և մեղրամթերքի համալիր վերամշակման ծրագիր:
Առանձնատունը պետք է ունենա արտադրության համար նախատեսված առանձնացված տարածք, անհրաժեշտ սարքավորումներ և համապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին:
Նախագծի իրականացման համար ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից կտրամադրվի և կիրականացվի՝
- Գյուղատնտեսական մթերքների վերամշակման սարքավորումներ և արտադրության կազմակերպման համար նախատեսվող գույք,
- Վերապատրաստման դասընթացներ և խորհրդատվություն՝ Ծրագրի համապատասխան ոլորտային մասանագետների կողմից։
Ծրագիրը կհամաֆինանսավորի թվով 5 նախագիծ։
Շահառուների ընտրությունը կկատարվի 2 փուլով, սահմանված չափանիշներին համապատասխան, մրցութային հանձնաժողովի կողմից։
Մրցույթին մասնակցելու համար՝ հարկավոր է մանրամասն և ուշադիր ծանոթանալ Նախագծին, առցանց լրացնել հայտադիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարածգվել է մինչև ս.թ. մայիսի 18- ը՝ ժամը 18։00։
Դիմել կարող եք այստեղ՝ https://form.jotform.com/SustainableC.../sweet-house-project