Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակի վերաբերյալ նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

28.04.2022

2022 թվականի ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։

Այդ կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ մարզպետարանում կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով։
Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ մարզի բոլոր համայնքներից։

Շաբաթօրյակի օրը ակնկալվում է ապահովել մարզի տարածքում սանիտարական մաքրության բարձր մակարդակ` աղբից մաքրելով բոլոր համայնքները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40