Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն - Մայիսի 8-ին ՖՈՐՄՈՒԼԱ ԵՂԵԳՆԱՁՈՐ կոնֆերանս Վայոց ձորի մարզում

28.04.2022

Սիրելի վայոցձորցիներ

Ուրախ ենք տեղեկացնել, որ TCF ընկերությունն իր տարեկան միջոցառման համար ընտրել է Վայոց ձորի մարզը, և մայիսի 8-ին ուղևորվելու է հրաշագեղ Եղեգնաձոր՝ անցկացնելու <ՖՈՐՄՈՒԼԱ ԵՂԵԳՆԱՁՈՐ> կոնֆերանսը։

Formula Yegheghnadzor-ը TCF ընկերությունների խմբի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպվող թվային կոնֆերանս է։
Շարունակելով համայնքներին ու հանրությանը ծառայելու, փոխօգնության ու համագործակցության նախաձեռնությունը, որը սկիզբ է առել գերհաջողված FORMULA GORIS-ով, այս անգամ միջոցառումն անցկացվելու է Վայոցձորցիների հետ։

Կոնֆերանսը միտված է Վայոց ձորի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը, նրանց մասնագիտական կողմորոշման հարցում աջակցելը, մասնակիցների հետ փորձով և գիտելիքով կիսվելը։

 Ինչու մասնակցել կոնֆերանսին՝

Ձեզ ցույց կտրվի այն հնարավորությունները, որոնք թույլ կտան Ձեզ կառուցել համաշխարհային ընկերություններ կամ ձեռք բերել արդի մասնագիտություններ՝ գտնվելով Ձեր իսկ քաղաքներում ու գյուղերում։

Մասնագետները մասնակիցների հետ կկիսվեն փորձով, գիտելիքով և կմոտիվացնեն Ձեզ կրկնել TCF-ի ու նրանց գործընկերների հաջողության պատմությունները՝ բազմապատկելով այդ փորձը։

Կտեղեկանաք, թե ինչպես աշխատանք գտնել կամ ֆրիլանսինգով զբաղվել աշխարհի տարբեր երկրներում գտնվող կազմակերպություններում՝ ապրելով ձեր հարազատ բնակավայրում։

Կտեղեկանաք արդի մասնագիտությունների մասին և կկարողանաք ճիշտ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։
Կծանոթանաք հաջողության պատմությունների, կտեղեկանաք նոր հնարավորությունների մասին․ իրական մարդիկ ներկայացնելու են իրենց իրական և շատ հաջողված փորձը, որը կարող եք կիրառել նաև դուք։

  • Կոնֆերանսին մասնակցությունը անվճար է, միայն պարտադիր է գրանցվել,
  •  Անցկացման վայր՝ ք․Եղեգնաձոր, Մարզային մշակույթի կենտրոն։
  •  Տարիքը՝ 14 տարեկան և բարձր
  •  Անցկացման օր՝ Մայիսի 8։

Ստեղծի՛ր Քո բանաձևը թվային աշխարհում։ 

 Կոնֆերանսի մանրամասներին ծանոթանալու համար անցի՛ր հետևյալ հղումով՝ https://yeghegnadzor.tcf.team/

 Միջոցառմանը մասնակցելու համար՝ https://tcfteam.typeform.com/to/njbkBgst

Կոնֆերանսի շրջանակներում Եղեգնաձորի ավագ դպրոցում նաև կբացվի Գրքասերների TCF անկյունը՝ նպաստելով տեղի երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը։ Գրքասերների TCF անկյունը հագեցած է լինելու ամենաարդի գրքերով, նաև առցանց ֆորմատի, որոնք վստահաբար շատ դեռահասների մտահորիզոնի ձևավորման, երազելու, մեծ մտածելու կարողության զարգացման և մոտիվացիայի աղբյուր կհանդիսանան։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05