Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Համայնքային հուշարձանապահպանություն> թեմայով գիտակրթական հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

27.04.2022

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի և <Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն> ՊՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ <Համայնքային հուշարձանապահպանություն> թեմայով գիտակրթական հանդիպում-քննարկում:

   Քննարկումը նախաձեռնել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և <Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն> ՊՈԱԿ-ը:

   Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց քննարկման մասնակիցներին,  կարևորելով պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, իր խոսքում առանձնապես նշեց,- <Պատմական հուշարձանների եզակի նմուշների առատության հավաստումն է հանրորեն ընդունված այն խոսքը, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Վայոց ձորի մարզում հաշվել ենք շուրջ 1400 պատմամշակութային հուշարձաններ։ Մեր պատմության խոսուն վկաների պահպանման և սերունդներին փոխանցելու պարտականության ճանապարհին անշուշտ կհանդիպենք բազամաթիվ դժվարությունների, որոնց հաղթահարելը կպահանջի մեծագույն ջանքեր։ Սակայն մենք ունենք բավարար ներուժ, որի ընդգրկմամբ հնարավոր կլինի իրականացնել նախատեսվող ծրագրերը․․․>:

Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը համառոտ ներկայացրեց մարզի տարածքում գտնվող մշակութային ժառանգության ժամանակագրությունն ու բազամազանությունը:

   Այնուհետ զեկուցումներով հանդես եկան <Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն> ՊՈԱԿ-ի իրավաբան Սյուզի Սաֆարյանը և հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորիա Իսահակայանը, ներկայացնելով հուշարձանների պահպանության արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները և իրավական կարգավորումները:

   Պատմամշակութային հուշարձանների տարածքների և պահպանության գոտիների պահպանմանն ուղղված համայնքների կողմից իրականացվելիք միջոցառումների մասին զեկուցումով հանդես եկավ ՊՈԱԿ-ի ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը:
Մարզի մշակութային հաստատությունների՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի(տնօրեն՝ Կարեն Ազատյան) և Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայություն (ծառայության պետ՝ Տիգրան Հովհաննիսյան) ղեկավարների, համայնքների և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին պատասխանեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

   Հուշարձանների տարածքների և եկեղեցիների նպատակային օգտագործման վերաբերյալ առաջարկություններով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:

   Միջոցառումն ավարտվեց Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգու տարածքում կանգնեցված մ.թ.ա. 3-րդ-ից 2-րդ հազարամյակների մշակութային նմուշ հանդիսացող <Ցլակերպ վիշապաքար>-ի մասին տեղեկատվական ցուցանակի տեղադրմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58