Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2022

     Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարները ծաղիկներ խոնարհեցին Եղեգնաձորում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

     Հարգանքի տուրքը մատուցեցին նաև Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմը և Եղեգնաձորի համայնքապետարանի, կրթական, մշակութային հաստատությունների, առողջապահական կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցներ, Եղեգնաձոր քաղաքի ու հարակից համայնքների բնակիչներ:

    Այնուհետ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Հանգստություն Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հոգիներին:
Թո՛ղ լույս իջնի նրանց շիրիմներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57