Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը՝ Վայոց ձորի մարզպետարանի ուշադրության կենտրոնում

22.04.2022

    Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ քննարկվեցին մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունքները:

     Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ, մարզում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը և հանրային իրազեկման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահութվության վարչության պետ Վասիլ Ասլանյանը. պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը :

    Առողջապահական կազմակերպություններում պատվաստումային ընթացիկ աշխատանքների վերաբերյալ դիտարկումներ ներկայացրեց Լ. Կարապետյանը: Արտահայտվեց նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ասլանյանը:

     Քննարկվեցին պատվաստումների ցուցանիշները և արձանագրվեցին խնդիրները: Նախապատրաստվեցին մարզում պատվաստումային գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով առողջապահական կազմակերպություններին ղեկավարներին փոխանցվելիք հանձնարարականները:

     Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք պատվաստվել, կանխարգելելով համավարակի հետևանքով առաջացող անցանկալի հետևանքները։


Հիշեցում՝  Կորոնավիրուսային համավարակի դեմ բոլոր պատվաստումներն իրականացվում են անվճար հիմունքներով. պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29