Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը՝ Վայոց ձորի մարզպետարանի ուշադրության կենտրոնում
22.04.2022
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ քննարկվեցին մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունքները:
Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ, մարզում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը և հանրային իրազեկման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահութվության վարչության պետ Վասիլ Ասլանյանը. պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը :
Առողջապահական կազմակերպություններում պատվաստումային ընթացիկ աշխատանքների վերաբերյալ դիտարկումներ ներկայացրեց Լ. Կարապետյանը: Արտահայտվեց նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ասլանյանը:
Քննարկվեցին պատվաստումների ցուցանիշները և արձանագրվեցին խնդիրները: Նախապատրաստվեցին մարզում պատվաստումային գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով առողջապահական կազմակերպություններին ղեկավարներին փոխանցվելիք հանձնարարականները:
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք պատվաստվել, կանխարգելելով համավարակի հետևանքով առաջացող անցանկալի հետևանքները։
Հիշեցում՝ Կորոնավիրուսային համավարակի դեմ բոլոր պատվաստումներն իրականացվում են անվճար հիմունքներով. պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։