Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արենի համայնքում հյուրընկալել են <Արմենիա>, <Փիլիպոսյան և Փիլոսյան> հիմնադրամների ներկայացուցիչներին և համայնքի ֆրանսահայ գործընկերներին
18.04.2022
Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը Արենի համայնքում հյուրընկալել են <Արմենիա>, <Փիլիպոսյան և Փիլոսյան> հիմնադրամների ներկայացուցիչներին և համայնքի ֆրանսահայ գործընկերներին։
Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը և հյուրերն այցելել են Արենի և Խաչիկ բնակավայրեր, տեղում ծանոթացել համատեղ կատարած աշխատանքներին:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են շարունակական փոխհամագործակցությանը և նախատեսվող ծրագրերին և նպատակներին վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը և համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը շնորհակալագրեր են հանձնել հյուրերին` շնորհակալություն հայտնելով Արենի համայնքում կատարած ներդրումների, արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքների համար։