Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում> ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

15.04.2022

     Այսօր Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) դոնոր կառույցի ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մշակվող <Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում ուղղված բազմակի օգուտների> ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակներում մեկնարկած հանդիպում-քննարկման մասնակիցներին:

    Արարատ Գրիգորյանն իր խոսքում կարևորեց մշակվող ծրագիրը, որը նպատակաուղղված է Սևան ազգային պարկի (ՍԱՊ) տարածքում և դրանից դուրս կենսաբազմազանության պահպանումը, ինչին կնպաստի ինտեգրված կառավարման միջոցով Սևանա լճի ավազանի լանդշաֆտներում հողի դեգրադացման նվազեցումը և դադարեցումը, բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) և այլ կարևոր կենսաբազմազանության տարածքների (ԿԲՏ) շրջակայքում հողային և ջրային ռեսուրսների կայուն կառավարումը ինտեգրված և տարածական հողօգտագործման պլանավորման միջոցով, ներառյալ՝ արոտների և անտառների խելամիտ կառավարումը, օգտագործումը, վարելահողերում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, և հաջողություններ մաղթեց հանդիպման մասնակիցներին։

      ՀՀ Վայոց ձորի մարզից ծրագրի շրջանակում ընտրված թիրախ համայնքները Արփա-Սևան թունելին հարակից Ջերմուկ, Վայք և Եղեգիս խոշորացված համայնքներն են: Ծրագրի մասնագետները նշված համայնքների ներկայացուցիչների (համայնքապետարանի աշխատակիցներ, ֆերմերներ, ջրօգտագործողներ և արոտօգտագործողներ) հետ հանդիպման ընթացքում քննարկեցին թեմատիկ խնդիրներ, իսկ հնչեցված առաջարկություները հետագայում հաշվի կառնվեն ծրագրի մշակման ընթացքում:

    Ծրագրի շրջանակներում ներկայացուցիչներն այցելեցին Եղեգիս համայնք, որտեղ հանդիպում ունեցան բնակավայրերի վարչական ղեկավարների և ծրագրի շահառուների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26